Ամսաթվի և ժամի հետ կապված խնդիրներ

Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը մասնագետը տեխնիկական սարքավորումը միացնելուց հետո պարտավոր է ստուգել տեխնիկական սարքավորման ԺԱՄԸ ԵՎ ԱՄՍԱԹԻՎԸ (օրը, ամիսը, տարեթիվը):

Ժամը և ամսաթիվը կարելի է տեսնել էկրանի ձախ անկյունում՝

DT1

Հնարավոր է, անհրաժեշտություն առաջանա ուղղել տեխնիկական սարքավորման ժամը կամ ամսաթիվը:


Ուշադրություն, այս դեպքում՝

- Մասնագետն անհապաղ կապ է հաստատում աջակցման կենտրոնի հետ, որպեսզի ստանա համապատասխան ՀԱՏՈՒԿ ԿՈԴ տեխնիկական սարքավորման ամսաթիվը և/կամ ժամն ուղղելու համար:

- Մասնագետը պարտավոր է հետևել աջակցման կենտրոնի աշխատակցի հրահանգներին և դրանք ճշգրտորեն կատարել:

Ամսաթիվը և ժամը փոխելու համար մասնագետը պարտավոր է․

Մուտքագրել աջակցման կենտրոնից ստացված ՀԱՏՈՒԿ ԿՈԴԸ հետևյալ դաշտում։

DT 2 

Ընտրել «Ամսաթիվ և ժամանակ» դաշտը։

DT3

Տեխնիկական սարքավորման էկրանին կհայտնվի հետևյալ պատուհանը։

> Ամսաթիվը փոխելու համար պետք է սեղմել «Սահմանել ամսաթիվ» կոճակը: 

Ժամը փոխելու համար պետք է սեղմել «Սահմանել ժամանակ» կոճակը։

 DT 4

 Ընտրել տեխնիկական սարքավորման վրա սահմանվելիք ամսաթիվը, հետո սեղմել  «Լավ» կոճակը

 DT 5

> Ընտրել տեխնիկական սարքավորման վրա սահմանվելիք ժամը, հետո սեղմել  «Լավ» կոճակը

 DT 6

Last

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերջին փոփոխություն: Tuesday, 7 May 2019, 1:47 PM