Հարկադրված քնի ռեժիմ

Հարկադրված քնի ռեժիմի դեպքում ընտրողների գրանցման գործընթացը կարող է ընդհատվել մինչև քվեարկության կտրոնի տպումը կամ տպման ընթացքում։ Այս պարագայում մասնագետը պարտավոր է.

- Սեղմած պահել անջատիչը երկու (2) վայրկյան էկրանը միացնելու համար։

- Մուտքագրել մասնագետի վեցանիշ կոդը։

- Էկրանին կհայտնվի հարց, թե արդյոք մասնագետը ցանկանում է տպել վերջին գրանցված ընտրողի քվեարկության կտրոնը։

- Մասնագետը պետք է սեղմի «ՈՉ», եթե մինչ գործընթացի ընդհատումը սարքը տպել էր քվեարկության կտրոնը։ Այս դեպքում գրանցման գործընթացը կավարտվի և սարքի էկրանը կվերադառնա գլխավոր էջ։

- Մասնագետը պետք է սեղմի «ԱՅՈ», եթե մինչ գործընթացի ընդհատումը սարքը չէր տպել քվեարկության կտրոնը։ «ԱՅՈ» կոճակը սեղմելուն պես սարքի վրա կհայտնի տպման էկրանը, որը կթարթի, և սարքը կարձակի ձայնային ազդանշան (հինգ (5) վայրկյան): Վերջին գրանցված ընտրողի քվեարկության կտրոնը կտպվի՝ վերևի հատվածում սև եզրագծով:

Վերջին փոփոխություն: Monday, 6 May 2019, 8:14 PM