Ներքին ցանցի խափանում

Այս բաժինը վերաբերում է միայն մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ ունեցող ընտրական

տեղամասերին: 

Մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ ունեցող ընտրական տեղամասում ներքին ցանցի նշանը ցուցադրում է, թե արդյոք տեխնիկական սարքավորումը միացված է ներքին ցանցին։

Ներքին ցանցի նշանը ուղեկցվում է կանաչ կամ կարմիր նշաններով․

- Կանաչ V-աձև նշան՝ սարքը միացված է ներքին ցանցին:

- Կարմիր բացականչական նշան՝ սարքը միացված չէ ներքին ցանցին:

Ներքին ցանցի նշանը ուղեկցվում է կարմիր բացականչական նշանով մեկ տեխնիկական սարքավորում ունեցող ընտրական տեղամասերում, քանի որ տեղամասում մեկ սարքավորում լինելու դեպքում այն աշխատում է առանձին ռեժիմով։ 

Տեխնիկական սարքավորման և ռաուտերի միջև կապի խափանման դեպքում տվյալ տեխնիկական սարքավորումը կարգելափակվի և չի կարողանա գրանցել ընտրողների:

Եթե կապի խափանման պատճառը ռաուտերն է, ոչ թե տեխնիկական սարքավորում(ներ)ը, ապա  ընտրական տեղամասի բոլոր տեխնիկական սարքավորումները կարգելափակվեն, և տեխնիկական սարքավորման միջոցով գրանցման գործընթացն ամբողջությամբ կընդհատվի:

Երկու դեպքում էլ մասնագետը պարտավոր է.

- Ստուգել արդյոք ռաուտերը միացված է՝ ըստ լուսային ազդանշանների։

- Ստուգել արդյոք ցանցային լարերը միացված են երկու ծայրերից։

Եթե վերոնշյալ երկու ստուգումներից հետո էլ ներքին ցանցի աշխատանքը չի վերականգնվում, ապա մասնագետը պարտավոր է․

- Տեղեկացնել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

- Զանգահարել տարածքային ընտրական հանձնաժողովի տեխնիկական աջակցության կենտրոն:

- Հետևել տեխնիկական աջակցման կենտրոնի աշխատակցի հրահանգներին:

Եթե ցանցի խափանում տեղի է ունեցել միայն որոշ տեխնիկական սարքավորումների հետ (ոչ բոլորի հետ), ապա ցանցային կապ ունեցող մյուս տեխնիկական սարքավորումները կարող են շարունակել ընտրողների գրանցման գործընթացը:

Մասնագետները և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները պետք է զգուշությամբ վարվեն տեխնիկական սարքավորումների՝ հատկապես ռաուտերի, ցանցային լարերի և հոսանքի լարերի հետ: Եթե լարերը սխալմամբ անջատվեն, ապա դա կհանգեցնի տեխնիկական սարքավորման արգելափակմանը:

Վերջին փոփոխություն: Monday, 6 May 2019, 8:39 PM