Էկրանը չի աշխատում

Տեխնիկական սարքավորման էկրանը հպազգայուն է։ Եթե էկրանին դիպչելիս կամ սեղմելիս արձագանք չի ստացվում, ապա մասնագետը կարող է փորձել հետևյալ լուծումները.

- Էկրանը մաքրել՝ օգտագործելով դրա համար նախատեսված կտորը:

- Էկրանն անջատել՝ սեղմած պահելով անջատիչը երկու (2) վայրկյան, իսկ այն կրկին միացնելու համար նույն կոճակը սեղմած պահել կրկին երկու (2) վայրկյան և ստուգել էկրանի աշխատանքը:

- Եթե էկրանը դեռևս չի արձագանքում, ապա պետք է վերագործարկել տեխնիկական սարքավորումը (սեղմած պահել սարքավորման անջատիչը (ոչ պակաս քան 5 վայրկյան) մինչև կհայտնվի էկրան «ԱՆՋԱՏԵԼ» և «REBOOT» կոճակներով, սեղմել «REBOOT» կոճակը) և կրկին ստուգել էկրանի աշխատանքը:

Կարող է պատահել նաև, որ 10 րոպեի ընթացքում էկրանին չդիպչելու դեպքում տեխնիկական սարքավորումն անցի քնի ռեժիմ: Նման իրավիճակում սարքավորումն ակտիվ ռեժիմ վերադարձնելու համար մասնագետը պետք է երկու (2) վայրկյան սեղմած պահի անջատիչը, այնուհետև էկրանը միանալուց հետո՝ մուտքագրի մասնագետի կոդը:

Վերջին փոփոխություն: Tuesday, 7 May 2019, 10:54 AM