ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Ստորև ներկայացված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիցենզավորման համար այս բաժնի հարցերը և նրանց ճիշտ պատասխանները:
Բացի այս հարցերը և պատասխանները այս բաժնում, կից փաստաթղթով, ներկայացված է ՏԸՀ նիստին և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ նկարագրական նյութը: Այդ փաստաթուղթը տեղադրված է ներբեռնման հնարավորությամբ:

ՏԸՀ նիստին և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք

Հարց. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`

Պատասխան. յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ

Հարց. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`
Պատասխան. յուրաքանչյուր տեղական դիտորդական կազմակերպությունից 1 դիտորդ

Հարց. Ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, ովքե՞ր կարող են ներկա գտնվել քվեարկության սենյակում`
Պատասխան. վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները

Հարց. Վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները`
Պատասխան. կարող են լուսանկարել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը

Հարց. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`
Պատասխան. յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ

Հարց. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի`
Պատասխան. մինչև երկու վստահված անձ

Հարց. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա`
Պատասխան. իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում

Հարց. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները`
Պատասխան. չեն կարող ունենալ վստահված անձ

Հարց. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքների արձանագրությունը ովքե՞ր կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել`
Պատասխան. քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք

Հարց. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն իրավունք ունի`
Պատասխան. ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում.

Հարց. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն իրավունք չունի`
Պատասխան. խաթարելու ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը

Հարց. Վստահված անձն իրավունք ունի`
Պատասխան. խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին,

Հարց. Վստահված անձն իրավունք ունի`
Պատասխան. բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.