Ինչպե՞ս գրանցվել համակարգում

Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը, որը գտնվում է էջի աջ կողմի վերևի անկյունում։ Այնուհետև անհրաժեշտ է «Մուտքաբառ» դաշտում ներմուծել Ձեր մուտքանունը, իսկ «Գաղտնաբառ» դաշտում՝ Ձեր գաղտաբառը, որոնք Դուք ստեղծել եք գրանցման ընթացքում, այնուհետ սեղմել «Մուտք» կոճակը։ Եթե ցանկանում եք հաջորդ անգամ ավտոմատ կերպով մուտք գործել համակարգ, ապա սեղմեք «Հիշել մուտքաբառը» կոճակը, որը գտնվում է «Մուտք» կոճակի ներքևում։
Եթե Դուք չունեք անձնական էջ, ապա անհրաժե՛տ է ծանոթանալ գրանցման պայմաններին և գրանցվել համակարգում։
Եթե մոռացել եք Ձեր մուտքաբառը կամ գատնաբառը, ապա անհրաժեշտ է սեղմել «Մոռացե՞լ եք Ձեր մուտքաբառը կամ գաղտնաբառը» հղումը և բացված էջի համապատասխան դաշտում լրացնել Ձեր մուտքաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, այնուհետ սեղմել «Որոնել» կոճակը։ Հաջորդիվ Դուք կստանաք նամակ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ նշված հղումը սեղմելուց հետո կուղղորդվեք դեպի Ձեր գատնաբառի վերականգման էջ։