Դեղին նշանի երեք դեպքերը

Դեղին նշանի դեպքում ընտրողի կարգավիճակը հետևյալից որևէ մեկն է.

1. ընտրողն ընդգրկված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և սարքավորմանը ՀԱՅՏՆԻ Է
    թե որ ընտրական տեղամասի ընտրող է
2. ընտրողն ընդգրկված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և սարքավորմանը ՀԱՅՏՆԻ ՉԷ
    թե որ ընտրական տեղամասի ընտրող է,
3. ընտրողը ներկայացրել է անձը հաստատող ժամկետանց փաստաթուղթ
    մինչդեռ ունի մեկ այլ՝ վավերական փաստաթուղթ։

Դեպք 1

Էկրանին հայտնված դեղին նշանը մեկ այլ ընտրական տեղամասի համարի և հասցեի հետ մեկտեղ
նշանակում էոր ընտրողն ընդգրկված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և սարքավորմանը 
հայտնի էթե որ ընտրական տեղամասի ընտրող է:

yellow 1

Այս դեպքում մասնագետը.
- Վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթն ընտրողին և հայտնում այն ընտրական տեղամասի 
համարը և հասցենորտեղ նա ընդգրկված է:

- Սեղմում է «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը հաջորդ ընտրողի գրանցման գործընթացը սկսելու համար:

Դեպք 2

Էկրանին հայտնված դեղին նշանը ներմուծված փաստաթղթի համարի և 
« ․․․ փաստաթղթի համարով ընտրող ցուցակում չկա» ծանուցման հետ 
մեկտեղ (օրինակ՝ AP0550045 փաստաթղթի համարով ընտրող ցուցակում չկա), նշանակում էոր ընտրողը 
ընդգրկված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և սարքավորմանը ՀԱՅՏՆԻ ՉԷթե որ 
տեղամասի ընտրող է:

yellow 4

Այս դեպքում մասնագետը պարտավոր է.

- Տեղեկացնել ընտրողինոր նա ընդգրկված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։
- Վերադարձնել անձը հաստատող փաստաթուղթն ընտրողին:
- Սեղմել «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը հաջորդ ընտրողի գրանցման գործընթացը սկսելու համար:

Դեպք 3

Էկրանին հայտնված դեղին նշանը հետևյալ ծանուցման հետ մեկտեղ 
«Ընտրողը չի կարող գրանցվել այս փաստաթղթովքանի որ դրա վավերականության ժամկետը լրացել է և 
նա ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացածանձը հաստատող փաստաթուղթ»նշանակում էոր 
ընտրողը ներկայացրել է ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթմինչդեռ ունի մեկ այլ վավերական փաստաթուղթ:

yellow 3

Այս դեպքում մասնագետը պարտավոր է.

- Տեղեկացնել ընտրողինոր ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նա ունի այլ վավերական փաստաթուղթ: Հարցնել 
ընտրողինթե արդյոք այդ փաստաթուղթն իր մոտ է:
>Եթե այոապա մասնագետը սեղմում է «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը գլխավոր էջ վերադառնալու համար և կրկին սկսում
 գրանցման գործընթացը՝ ներմուծելով ներկայացրած վավերական փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ:
>Եթե ոչապա հայտնել ընտրողինոր քվեարկելու իր իրավունքն իրացնելու հնարավորություն ստանալու համար նա 
պետք է ներկայացնի վավերական փաստաթուղթը:
- Վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթն ընտրողին:
- Սեղմում է «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը հաջորդ ընտրողի գրանցման գործընթացը սկսելու համար:



Վերջին փոփոխություն: Monday, 13 May 2019, 4:50 PM