Թղթի գլանի հետ կապված խնդիրներ

Քվեարկության օրը սարքավորման մեջ տեղադրված թղթի գլանը կարող է վերջանալ կամ տպիչը կարող է խցանվել, երկու դեպքում էլ տեխնիկական սարքավորման վրա կհայտնվի հետևյալ էկրանը.

Թուղթը վերջացել է

Թղթի գլանի վերջին հատվածը նշված է կարմիր եզրագծով։ Երբ վերոնշյալ էկրանի հետ մեկտեղ տպված կտրոնների կամ տեղեկանքների վրա սկսում է հայտվել կարմիր գիծը, սա նշան է, որ սարքավորման տպիչում առկա թուղթը վերջանում է, այս դեպքում մասնագետը պարտավոր է.

- Դադարեցնել ընտրողների գրանցումը:

- Բացել տեխնիկական սարքավորման տպիչի խցիկի կափարիչը:

- Հեռացնել օգտագործված գլանը:

- Տեխնիկական սարքավորման ճամպրուկից հանել թղթի մի նոր գլան և տեղադրել տպիչում (գլանը պետք է դրվի այնպես, որ թուղթը դուրս գա սարքի տպիչի խցիկի կափարիչի ճեղքից):

- Փակել տպիչի խցիկի կափարիչը:

- Սեղմել էկրանին հայտնված «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼ» կոճակը։

 

Թղթի խցանում

Թղթի խցանման դեպքում ևս կհայտնվի վերոնշյալ էկրանը։ Այս դեպքում մասնագետը պարտավոր է.

- Բացել տեխնիկական սարքավորման տպիչի խցիկի կափարիչը:

- Համոզվել, որ թղթի գլանը պատշաճ ձևով տեղադրված է տպիչում:

- Դուրս քաշել թղթի գլանը 5 սանտիմետրով:

- Փակել տպիչի խցիկի կափարիչը:

- Կրտել դուրս քաշած թղթի ավելորդ հատվածը։

- Սեղմել էկրանին հայտնված «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼ» կոճակը։

Վերջին փոփոխություն: Tuesday, 7 May 2019, 10:50 AM