Տեխնիկական սարքավորումը չի միանում

Եթե տեխնիկական սարքավորման անջատիչն ավելի քան հինգ (5) վայրկյան սեղմած պահելուց հետո անջատիչի լուսային նշանը չի միանում, ապա մասնագետը պարտավոր է.

- Ստուգել մարտկոցի լիցքը՝ սեղմելով սարքավորման լուսային նշանների մոտ գտնվող մարտկոցի կոճակը:

  • Եթե մարտկոցը լիցքավորման ընթացքում է, ապա ըստ ներքին մարտկոցի լիցքավորման մակարդակի թարթում են համապատասխան թվով լուսային նշաններ:
  • Երբ մարտկոցն ամբողջությամբ լիցքաթափված է, մարտկոցի կոճակը սեղմելիս որևէ լուսային նշան չի վառվում:

Քվեարկության նախորդ օրը տեխնիկական սարքավորումը տեղադրելու պահից սկսած այն պետք է մշտապես միացված լինի հոսանքին մարտկոցի ամբողջական լիցքաթափումից խուսափելու համար։

  • Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվելուց հետո կվառվեն սարքավորման բոլոր 5 լուսային նշանները:

- Ստուգել միացումները տեխնիկական սարքավորման, հոսանքի լարի, հոսանքի տատանումներից պաշտպանող սարքի և վարդակի միջև:

- Համոզվել, որ հոսանքի տատանումներից պաշտպանող սարքի վրա կանաչ լույս է վառվում: Եթե վառվում է դեղին լուսային նշանը, ապա նշանակում է, որ շուտով հոսանքի մատակարարումը կկայունանա և կվառվի կանաչ լույսը: Եթե վառվում է կարմիր լուսային նշան, ապա առկա է հոսանքի հետ կապված խնդիր:

Վերջին փոփոխություն: Tuesday, 7 May 2019, 10:53 AM